News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամները, ձգտելով զսպել ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը Իսրայելի վրա Իրանի հարվածներից հետո, իրենց գործընկերներին հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի դեմ որևէ հարձակողական գործողության, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրների:

Շաբաթ ուշ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ զրույցում Բայդենը փորձել է իրանական հարձակումը հաջող հետ մղելը որպես մեծ հաղթանակ ներկայացնել՝ ենթադրելով, որ Իսրայելի հետագա պատասխանն ավելորդ կլինի:

«Բայդենն Իսրայելի վարչապետին ասել է, որ նա պետք է շաբաթ օրվա իրադարձությունները համարի հաղթանակ, քանի որ Իրանի հարձակումները հիմնականում անհաջող էին և ցույց տվեցին Իսրայելի գերազանց ռազմական ներուժը», - ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ