News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդ Վիլհելմ եպիսկոպոս Քրաուտվաշլի և ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով ներկա ժամանակներում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր շնորհակալությունը հայտնեց Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
 
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ նրանց այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատելով զորակցության ևս մեկ վկայություն։
 
Իր հերթին Գերաշնորհ Վիլհելմ եպիսկոպոսը հաստատեց, որ ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց համերաշխությունը բերելու հայ ժողովրդին ու Եկեղեցուն և աջակցությունը՝ արցախահայերին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ