News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրը ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնին և հարևան երկրներին տեղեկացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման մասին հարձակումից 72 ժամ առաջ՝ զգուշացնելով, որ Իրանի հարձակումները Իսրայելի վրա կսահմանափակվեն և կիրականացվեն ինքնապաշտպանության նպատակով, հաղորդում է Al Hadath-ը։

Իրանցի նախարարը մեղադրել է Իսրայելի դաշնակիցներին՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը դատապարտելու իր դիվանագիտական ​​փորձին խոչընդոտելու մեջ՝ նշելով, որ «միջազգային հանրությունը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել և աչք փակել Իսրայելի հանցագործությունների վրա»։

Աբդոլլահյանի խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Դամասկոսի հյուպատոսարանի վրա հարձակումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու դժկամությունը դրդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խախտել օրենքները:

Նա ասել է, որ Իրանի ռազմական գործողությունները Իսրայելի դեմ սահմանափակ են, քանի որ իրանական ուժերը չեն հարվածել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտներին, մինչդեռ Թեհրանը ճշգրիտ է եղել իր ռազմական պատասխանում, որը, ըստ նրա, «նկատողություն և նախազգուշացում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ