News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Այս  մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան լայվի միջոցով:

Նա մի քանի այլ քաղաքացիների հետ Թբիլիսյան խճուղում փորձել է ներկով գրել STOP_NIKOL, ինչը ոստիկանները չեն թույլատրել եւ բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին:

«Ես փորձում էի գրել՝ Նիկո΄լ, կա΄նգ առ եւ վերջապես այդ մարդը պետք է կանգ առնի: Խոսքը հենց Ոսկեպարի հանձնմանն է հիմա վերաբերում եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա կանգ առնի»,-ասել է նա:

Չախալյանը ինքնակամ է գնացել ոստիկանության բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ