News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինուժն ավելի քան 80 անօդաչու և առնվազն 6 բալիստիկ հրթիռ է ոչնչացրել, որոնք արձակվել են Իսրայելի ուղղությամբ Իրանից և Եմենից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Ապրիլի 13-ին և ապրիլի 14-ի առավոտյան ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ուժերը, ԱՄՆ եվրոպական հրամանատարության էսկադրոնային ականակիրների աջակցությամբ, հաջողությամբ գրոհել և ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու և առնվազն 6 բալիստիկ հրթիռ, որոնք պետք է հարվածեին Իսրայելին Իրանից և Եմենից»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է  X-ի նրա էջում:

Ոչնչացված հրթիռների թվում է նաև մեկ արձակող կայանք և յոթ անօդաչու, որոնք գտնվում էին Եմենում՝ հութիների վերահսկողության տակ։ «CENTCOM-ը պատրաստ է նախկինի պես աջակցել Իսրայելի պաշտպանությանը, մենք  շարունակում ենք աշխատել մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ տարածաշրջանային անվտանգությունը բարձրացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Իսրայելը շրջանցում է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով...
Արաբական երկրների ղեկավարները կպահանջեն ՄԱԿ խաղաղապահներ մտցնել Պաղեստին. ԶԼՄ
Արաբական պետությունների լիգան կպահանջի խաղաղապահներ մցտնել Պաղեստին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ