News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները քննարկել են Իրանի հարվածից հետո նրա հեռուստատեսային ելույթի հնարավորությունը, սակայն հրաժարվել են այդ գաղափարից էսկալացիայից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

Ըստ թերթի, «Սպիտակ տան աշխատակիցները կիրակի օրը քննարկել են ԱՄՆ ժողովրդին դիմելու Բայդենի հնարավորությունը» այն բանից հետո, երբ «Իսրայելը ամերիկյան ուժերի հետ միասին խոցեց Իրանից արձակված անօդաչուների և հրթիռների ճնշող մեծամասնությունը»։ Սակայն նման տեսաուղերձ կազմակերպելու կոնկրետ ծրագրեր չեն եղել, ընդգծում է թերթը։ Միևնույն ժամանակ, Բայդենը «միտումնավոր չի հայտնվել հանրության առաջ Իրանի հարվածից հետո»՝ հուսալով, որ դա «կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»։

«Խորհրդականների գնահատմամբ, նախագահի մասնակցությամբ խոշոր իրադարձությունը, օրինակ՝ հեռուստաուղերձը, հավանաբար, կսրեր լարվածությունը և կարող էր հրահրել Թեհրանին», - գրում է թերթը: Ըստ աղբյուրներից մեկի,  Սպիտակ տան Օվալաձև սենյակից Բայդենի ուղերձը միայն «կթեժացներ» իրավիճակը։ «Դրանից ավելի լավ է խուսափել»,- նշել է Politico-ի աղբյուրը:

Իրանի հարվածից հետո Սպիտակ տան մամուլի գրասենյակը տարածել է Բայդենի հայտարարությունը, որում ամերիկացի առաջնորդը դատապարտել է հարձակումը՝ ընդգծելով, որ Իսրայելը ամերիկյան ուժերի օգնությամբ կարողացել է խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք Իրանը և նրա կողմնակիցները կիրառել են հրեական պետության վրա գրոհելիս։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Նեթանյահուին անվանել է «արյունարբու հիվանդ, մոլագար, հոգեկան և վամպիր»
Ոչ մի հավատ չի արդարացնում անմեղ քաղաքացիներին վրաններում գետնին այրելը: Աշխարհը ուղիղ եթերում...
Իսրայելը լիովին անջատել է կապը եւ ինտերնետը Ռաֆահում. ԶԼՄ
Իսրայելն անջատել է կապը եւ ինտերնետը...
Պաղեստինն սպասում է ճանաչման Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Բելգիայի կողմից
Առաջիկայում մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետությունը....
Պաղեստինում տեղեկացրել են 40 մարդու զոհվելու մասին Ռաֆահում իսրայելական ռմբակոծման հետեւանքով
40 մարդ զոհվել է Ռաֆահում...
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 38 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ավելի քան 7,000 խաղաղ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում․..
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նեթանյահուն 2023 թվականի գարնանը և ամռանը բազմիցս նախազգուշացվել է
2023 թվականի ընթացքում՝ մարտից հուլիս՝ հետախուզական գործակալությունը չորս տարբեր նախազգուշական նամակներ է հղել...
Ամենաշատ