News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածում  ապրիլի 15-ին անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել են խորհրդարանում, ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի շենքում կգործի անվտանգության «դեղին» մակարդակ։

«Վրաստանի խորհրդարանի նախագահի՝  Վրաստանի խորհրդարանի շենքում անվտանգության կանոններ հաստատելու մասին, 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 հրամանի համաձայն,այս տարվա ապրիլի 15-ին խորհրդարանի պալատում կգործի անվտանգության «դեղին» մակարդակ, այցելուների համար մուտքը խորհրդարանի շենք կսահմանափակվի:

Նախատեսված խորհրդարանական միջոցառումներին (ներառյալ հանձնաժողովների նիստերը) մուտք կունենան միայն համապատասխան կառուցվածքային միավորների կողմից հրավիրված անձինք: Սահմանափակումը չի տարածվում հեռուստաընկերությունների/հեռուստամեդիայի հավատարմագրված լրագրողների վրա։

Այս միջոցառման նպատակը Վրաստանի խորհրդարանի շենքում աշխատանքային և անվտանգ միջավայրի ապահովումն է»,- ասված է Վրաստանի խորհրդարանի հայտարարության մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ