News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման Հայաստանի լիազոր մարմինը որոշում չունի Հայաստանի Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա, այս որոշումն ընդունվել է ոչ լիազոր մարմնի կողմից, որը պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքների, քարտեզների և այլնի վրա։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում նշվում էր այդ տարածքների հանձնման մասին։ Հետո վերջնական տարբերակում այս բաժինը հանվեց։ Հետո ականատես եղանք Ոսկեպարում ռուսաստանյան ռազմաբազայի կառուցմանը։ Ոչ թե Վայքում կամ Եղեգնաձորում, այլ Ոսկեպարում։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս բաժինը հանել տեքստից՝ դրա հետագա իրականացման համար»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Պատգամավորի կարծիքով, Հայաստանի կողմից սա միակողմանի զիջում է՝ փաստացի կապիտուլյացիա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ