News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։

Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ զննության են ենթարկել Է․ Ա․-ին։

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար։

Բուժքույրը խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։ Է․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ