News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝  հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: Այս մասին նա ասել է իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը։

Բորելն ակնկալում է, որ Իսրայելը կպատասխանի Իրանի աննախադեպ օդային հարձակմանը, սակայն հույս ունի, որ դա չի հանգեցնի հետագա էսկալացիայի:

«Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։

Նա նշել է, որ Իսրայելի աջակողմյան կառավարական կոալիցիայում «խորը պառակտում» է նկատվում կոշտ գծի կողմնակիցների, ովքեր ցանկանում են հատուցում ստանալ, և «ավելի չափավոր և խելամիտ» խմբակցության միջև:

Վերջին խումբը, ըստ նրա, կողմնակից է հատուցմանը, «բայց այնպես, որ խուսափի հաշվեհարդարից»:

Բորելը, որը կիրակի ուշ երեկոյան խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ավելի լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ՝ չնայած պատժամիջոցներին, որոնք  Բրյուսելը սահմանել է Իսլամական Հանրապետության դեմ՝ կապված միջուկային էներգետիկայի ծրագրի և այլ հարցերի հետ:

«Բոլորին ձեռնտու է, որ Իրանը չդառնա միջուկային պետություն, և որ Մերձավոր Արևելքում խաղաղություն լինի»,- ասել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 38 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ավելի քան 7,000 խաղաղ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում․..
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նեթանյահուն 2023 թվականի գարնանը և ամռանը բազմիցս նախազգուշացվել է
2023 թվականի ընթացքում՝ մարտից հուլիս՝ հետախուզական գործակալությունը չորս տարբեր նախազգուշական նամակներ է հղել...
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Ամենաշատ