News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Առնվազն այս հարցում Ձեր երազանքը կատարվեց՝ Հայաստանում հայտնվեց մի ապահովագրական ընկերություն, որի հիմնական խնդիրը ոչ թե հավաքել գումարները հաճախորդներից, այլ դրանք առավել արագ և արդարացի բաշխել:

21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը:

Համեմատեք՝

  • Էֆեսի կարգախոս մինչև 2003թ. – Ձեր անդորրի կղզյակն այս խենթ աշխարհում։

Հաշվի առնելով, որ աշխարհն ավելի է խենթացել, որոշեցինք ուշադրությունը կենտրոնացնել Ձեր անհատականության վրա և ստացանք՝

  • Էֆեսի կարգախոս 2024թ. – Կարևորը ԴՈՒ ես։

 Այլևս Ձեր կարիքները և անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի և նախագծերի առանցքն է: Ձեզ համար Էֆեսը մարմնավորում է  մի կողմից երիտասարդ եռանդը և մարդասիրությունը, մյուս կողմից՝ հասունությունը, արհեստավարժությունը և ճշգրիտ հաշվարկները: Դատեք ինքներդ՝

  • Ընկերության աշխատակիցների միջին տարիքը 27տ.,
  • Ապահովագրական մասնագիտական համախառն ստաժը գերազանցում է 650 տարին,
  • Ղեկավար անձնակազմի միջին փորձը ոլորտում՝ 17 տարի,
  • Անձնակազմի մոտ 80 տոկոսը ուս ուսի աշխատում են նույն թիմում՝ միջինում 5-ից ավել տարի,
  • Ղեկավար անձանցից 3-ը ավարտել են Անգլիայի Քեմբրիջի և այլ համալսարաններ, 5-ը անցել են Անգլիայի Ապահովագրողների Չարտերացված Ինստիտուտի (CII) սերտիֆիկացում, 5-ը դասավանդում են Երևանի և Մոսկվայի ամենահեղինակավոր համալսարաններում, 6-ը տնտեսագիտության թեկնածու են։

Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի ֆինանսական համակարգի և համաշխարհային ապահովագրական համայնքի հայտնի մասնագետներ Լևոն Ալթունյանը և Արևշատ Մելիքսեթյանը։

ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված 14 ապահովագրության տեսակներից ակտիվ զարգացող կազմակերպությունները բարձր են գնահատում․

  • Անձնակազմների մոտիվացիայի կարևոր մաս կազմող Առողջության, Կրիտիկական հիվանդությունների և այլ անձնական ապահովագրության տեսակները,
  • Գույքի բոլոր ռիսկերից ապահովագրությունը,
  • Կիբեր ապահովագրությունը,
  • Քաղաքացիական, մասնագիտական և պատասխանատվության ապահովագրության այլ տեսակները,
  • Ավիացիոն, բեռների և ապահովագրության մի շարք այլ տեսակներ։

Անհատներին հասանելի են հաճախորդների բարձր գնահատականի արժանացած․

  • Autocare All Risks մեքենաների ապահովագրության բացառիկ պրոդուկտը,
  • Healthcare առողջության ապահովագրության պրոդուկտը,
  • Ճամփորդության, բնակարանների, տնային կենդանիների, ֆինանսական պաշտպանության պրոդուկտները։ 

Էֆեսի ամենաուժեղ կողմերից է միջազգային մասնագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կապերը, եվրոպական, անգլիական, ամերիկյան և այլ միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ գործընկերային համագործակցությունը։  Դրա վառ արտահայտությունն է միջազգային թոփ մենեջերի` Аерофлот, Eni Energy էներգետիկ գիգանտի տնoրենների խորհրդի անդամ,  իտալական Generali ապահովագրական ընկերության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Ջորջիո Կալլեգարիի՝ որպես Էֆես ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ նշանակվելը:

Մայիսի 29-ին կայանալիք Էֆես ապահովագրական ընկերության ղեկավարների ասուլիսին ծանոթանալու եք.

  • ապահովագրության զարգացման համաշխարհային վերջին տենդենցներին. խոսնակներ՝ Էֆես Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարի և Վրաստանի ապահովագրողների ասսոցիացիայի նախագահ Դեվի Խեչինաշվիլի,
  • հայաստանյան ապահովագրական շուկայի հեռանկարների մոդելներին – խոսնակներ՝ Էֆես հիմնադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյան և ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյան,
  • Էֆեսի կողմից Հայաստանում առաջարկվող նորարարություններին, պրոդուկտներին և ծառայություններին։ Եվ վերջապես հասկանալու եք՝ ինչու է ապահովագրությունն  այդքան պահանջված զարգացած երկրներում և ինչու է ընկալվում  որպես անտոկոս, անվերադարձ դրամաշնորհ – խոսնակներ՝ Գործառնական տնօրեն Լևոն Քոչարյան և Զարգացման տնօրեն Իրինա Արությունովա։
  • Կարևոր տեղեկատվություններ եք ստանալու նաև թվային ապահովագրության մասին և հաճախորդների համար դրանից բխող շահերի մասին: Խոսնակ՝ Ֆինանսական տնօրեն Վարդան Գևորգյան։

Ժամանակակից Էֆեսը նախատեսում է Ձեզ առաջարկել սկզբունքորեն նոր գործընկերային ծրագրեր, որոնց նպատակն է ոչ միայն Ձեր գույքային շահերի անվտանգությունը, այլ նաև  քեշբեքի տեսքով եկամուտ տրամադրելը:

Մենք վճռական ենք զարմացնել ծառայությունների բարձր մակարդակով և զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, ուստի հետևեք Էֆեսի սոցիալական ցանցերին. Մեզ համար կարևոր է Ձեր ուշադրությունը և աջակցությունը։ Որովհետև հիշում եք՝  Կարևորը ԴՈՒ ես:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է Ժնև
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է…
ՄԱԿ-ի փորձագետները կմշակեն ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի…
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (ֆոտո)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ