News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ին, ժամը 22.45-ին, Արենի գյուղի մի բնակչից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի տարածքում գտնվող իր առևտրի տաղավարից անծանոթ անձը գնել է երեք բանկա մուրաբա, որոնց համար վճարել է երկու հազար անվանական արժեքով կեղծ կեղծ թղթադրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ շուկայում եղել է նման ևս մեկ դեպք: Մի կին բանավոր հաղորդում տվեց, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու ուղևոր իրենից գնել են մեկ լիտր գինի` 1500 դրամ արժողությամբ, վճարել են 5 հազար դրամանոց թղթադրամ, վերցրել մանրն ու հեռացել: Հինգհազարանոցը կեղծ էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով «Մերսեդեսով» շուկա են մտել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ` 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդ, որոնցից երկուսը` եղբայր:

Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզի պարեկների հետ: Կեսգիշերից 15 րոպե անց Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափի կամրջի մոտ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով երտասարդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Եղեգնաձորի բաժին: «Մերսեդեսը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այնթապցի երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական...
Իրանի նախագահ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրա ուղեկիցների դիերը կուղարկվեն Կում. PressTV
Մայիսի 19-ին ավիավթարից զոհվածների մարմինները կուղարկվեն Կում...
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է...
Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3883 խախտում, մարզերում՝ 12379
Մայիսի 13-20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի...
Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին
Թավրիզում սկսվել է հրաժեշտի արարողությունը...
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
Ամենաշատ