News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Պետական կառավարման, բիզնես ոլորտի և միջազգային զարգացման գործակալությունների հիմնականում կին ներկայացուցիչներին մեկ հարկի տակ էր հավաքել «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանը: Այն կազմակերպել է Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո և Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսի նպատակն է համախմբել կառավարության, բիզնեսի և միջազգային զարգացման գործակալությունների ներկայացուցիչներին` ներկայացնելու համար այն կարևոր փոփոխությունները, որոնք կանայք բերել են կառավարման և բիզնես միջավայրում: Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար:

ԱԱՊՀ-ը ներկայացնում է 170 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: «Empower her» կարգախոսը մեկնարկել է 2022 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենի հովանու ներքո Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ։ Այն նպատակ ունի ընդգծել կանանց ներդրումը կառավարման մեջ, խթանել հզորացման վերաբերյալ քննարկումները և անդրադառնալ այն մարտահրավերներին ու հնարավորություններին, որոնց բախվում են կանայք Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունն արդեն մի քանի տարի հանդիսանում է Ամերիկայի առևտրի պալատի անդամ, ներգրավված է նաև խորհրդի կազմում: Աշխարհի ավելի քան 180 երկրներում գրասենյակներ ունեցող միջազգային այս ընկերությունը մեծ տեղ է հատկացնում կանանց դերի բարձրացմանը, այդ թվում Հայաստանում: «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» Հայաստանում առաջին և դեռևս միակ ընկերությունն է, որ ստացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագիր։ Դա նշանակում է, որ այս ընկերությունում կանանց և տղամարդկանց համար աշխատանքային ու վարձատրության հավասար պայմաններ են ստեղծված: Աշխատակիցների 50 տոկոսից ավելին կանայք են: Այստեղ միայնակ և նոր մայրացած կանանց մասին էլ են հոգ տանում: Նրանց համար հեռավար աշխատանքի հնարավորություն է ստեղծված: Ի դեպ, Philip Morris International ընկերության բոլոր գրասենյակներում վաղուց կան նաև երեխայի խնամքի կենտրոններ, որտեղ ծնողները կարող են թողնել իրենց փոքրիկներին և առանց անհանգստանալու աշխատել: Հայաստանի կառավարությունը լրամշակել է և առաջիկայում կհաստատի գենդերային նոր ռազմավարությունը, որը կանանց համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի աշխատաշուկայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է Ժնև
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է…
ՄԱԿ-ի փորձագետները կմշակեն ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի…
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (ֆոտո)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ