News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցելու «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ գործողություններին։

«Կոչ եմ անում բոլոր սերունդների իմ կողմնակիցներին այսօրվանից մասնակցելու «ռուսական օրենքի» դեմ ուղղված բոլոր գործողություններին և պաշտպանելու Վրաստանի ազատությունը, անկախությունը և եվրոպական ապագան»,- սոցցանցերի իր միկրոբլոգում նշել է նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի առավոտյան ժամը 10-ից խորհրդարանի բակում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանրահավաքն էր ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի»: Առավոտյան 11-ից հետո նրանց երթով միացել են վրացի ուսանողները։ Վերջիններս, ինչպես լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջում են դադարեցնել «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» քննարկումը և հետ կանչել օրենքը։

Հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն՝ ընդգծելով, որ ինքը դեմ է «ռուսական օրենքին», քանի որ այն չի ընդունվում Վրաստանում։ Մդինարաձեն ասել է, որ պատգամավորներն «անկախ» որոշում կընդունեն։

Թբիլիսիի ժամանակով 19:00-ին բողոքի ցույց է տեղի ունենալու «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ՝ արդեն Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ