News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ զրույցում հայտնել է, թե Իսրայելը Իրանի շաբաթավերջյան աննախադեպ հարձակմանն արձագանքելուց զատ այլ ելք չունի:

Ըստ Axios-ի՝ Բայդենի վարչակազմը և Իսրայելի հետ դաշնակից մի քանի այլ արևմտյան երկրներ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությանը հորդորել են չշտապել Իրանի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի:

Իրաքի փոխվարչապետի հետ հանդիպումից առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը լարվածության հետագա սրացումը կանխելու միտումով համակարգում է դիվանագիտական ​​արձագանքն Իրանի հարձակմանը:

Ավելի ուշ Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը Բայդենը հայտարարել է, թե ԱՄՆ-ը հավատարիմ է հրադադարին, որի շնորհիվ պատանդները տուն կվերադառնան, և Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ հակամարտությունը տարածվի: ԱՄՆ-ը հավատարիմ է Իսրայելի անվտանգությանը»:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը երկուշաբթի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնին հեռախոսազրույցում հայտնել է, որ Թեհրանը չի ձգտում լարվածության հետագա սրացման, մինչդեռ եթե Իսրայելը «արկած է փնտրում, Իրանի հաջորդ պատասխանը կլինի ավելի ուժեղ և լայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ