News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, և ամենևին հարկ չեղավ գործի դնել 5-րդ հոդվածը․ ոչ ոք չներքաշվեց պատերազմի մեջ, նրանք պարզապես օգնեցին պաշտպանել մարդկանց կյանքը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է TSN.UA-ն։

Ըստ նրա՝ Ուկրաինայի երկնքում  այդ նույն «Շահիդ»-ներն են, ինչ Մերձավոր Արևելքի երկնքում, և բալիստիկ հրթիռներն ամենուր նույն կերպ են խոցում, եթե չեն որսում դրանք։

«Եվրոպայի երկինքը վաղուց կարող էր ստանալ հենց այդպիսի անհրաժեշտ պաշտպանություն, եթե Ուկրաինան ևս անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման հարցում լիակատար աջակցություն ստանար իր գործընկերներից: Ահաբեկչությունը պետք է ամենուր և ամբողջովին պարտության մատնվի, ոչ թե մի տեղ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ»,- շեշտել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ