News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին NEWS.am_ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- հայտնում են դեպարտամենտից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ