News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Պետգնումների ոլորտում ոչ բարվոք վիճակ է. այստեղ ակնհայտ թերություններ կան, վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մենք բերել ենք այնպիսի իշխանություն, որը խոստացել էինք 2018-ին, բայց այդ իշխանություն իրականացնողները մարդիկ են: Այդ մարդիկ հավաքված են վարչապետի շուրջը, որոնք բոլորը սրբեր չեն: Այն հասարակական, քաղաքական, սոցիալական հիվանդությունը, որ գոյություն ունի մեր ազգի մեջ, այդ նույն հիվանդությունը գոյություն ունի նաեւ մեր թիմի մեջ: Մեր թիմն արդեն 25-30 հոգուց չի բաղկացած, արդեն մեծ թիմ է եւ այդ նույն հիվանդություններն ախտորոշված են արդեն մեր մեծ թիմի մեջ:

Միգուցե ավելի փոքր կոնցենտրացիայով, քան հասարակության մեջ, որովհետեւ բոլոր դեպքերում մենք ինչ-որ ճանապարհ իրար հետ անցել ենք: Հարցն այն է, թե այդ թերությունների նկատմամբ մենք ինչ վերաբերմունք ունենք: Եթե անտարբեր լինեինք, թողնեինք ինքնահոսի, դա այլ բան է: Բայց մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ դա վերացնենք կամ քչացնենք,- հայտարարեց Աղազարյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ