News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում կրքերը բորբոքվեցին. Նախ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սամվել Մելիքյանը միացրեց ձայնագրություն, որտեղ ասվում էր, թե նույնիսկ 7,000 տարվա ծառը չի կարող համարվել հին և հատվել․ «Թեղիների կյանքը 50 տարի է, հին ծառերը լինում են 7,000 տարվա»,- ասվում էր ձայնագրության մեջ։

Խոսքերի հեղինակը, Սամվել Մելիքյանի պնդմամբ, ՔՊ-ական Արթուր Մանուկյանն է։

Այս ելույթին ի պատասխան ՔՊ-ական ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ևս ձայնագրություն միացրեց, որտեղ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարում է, թե քաղաքի թեղիները պետք է հատվեն։

Նուարդ Վարդանյանի խոսքով՝ Քրիստինա Վարդանյանը դա հայտարարել է 2020 թվականին, իսկ հիմա լրիվ այլ բան է ասում, հիմա խոսում է ծառերի հատման դեմ։

Քրիստինա Վարդանյանը տեղից արձագանքեց, թե խոսքը Մաշտոցի պուրակի մասին էր։ Քրիստինա Վարդանյանը ընդհատում էր Նուարդ Վարդանյանին։

Իրավիճակին արձագանքեց քաղաքապետ Ավինյանը․ «Մի՛ ընդհատեք տիկին Վարդանյան, Դուք ձայնից զրկվում եք, Դուք խախտում եք կանոնակարգը։ Դուք ձեր իրավունքն ունեք, դուք խոսել եք 2020 թվականին, հիմա էլ եք խոսել հնարավոր 180 աստիճան հակասելով Ձեզ։ Մարդիկ ուզում են ցույց տալ, թե ինչ եք խոսել, ինչքան եք հակասում Ձեզ և դա այնքան ցավոտ է, որ չեք կարող չընդհատել, լռե՛ք և լսե՛ք Ձեր իսկ խոսքը 2020 թվականին և հիմա։ Հերիք է մանիպուլացնեք ու սուտ խոսեք»։

Ի պատասխան Վարդանյանը արձագանքեց․ «Դուք եք մանիպուլյացիայի արքայազնը»։

Նուարդ Վարդանյանը, շարունակելով ելույթն, ասաց․ «Երբ մարդը սխալ է անում ու դիմացինը փորձում է այդ սխալը նրան ասել, մարդու մոտ առաջացած առաջին ռեակցիան դա ագրեսիան է»։

Նա նորից միացրեց Վարդանյանի՝ 2020 թվականի ելույթը, որտեղ վերջինս ասում էր՝ թեղիները պետք է հեռացվեն, թեղիները սպառել են իրենց կյանքի տևողությունները։

Վարդանյանը տեղից ևս մեկ անգամ արձագանքեց․ «Թամանյանի արձանի մոտ հացենիներ են, ոչ թե թեղիներ»։

Տպել
Ամենաշատ