News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին,  Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ռմբակոծությանն ի պատասխան, Իսրայելի տարածքին վերջերս հասցված հարվածի ֆոնին սպառնացել է «սարսափելի պատասխան տալ» Իսլամական Հանրապետության շահերին դեմ ուղղված ցանկացած գործողության:

«Ագրեսորին պատժելու օպերացիան հաջող է իրականացվել։ Մենք այժմ հաստատակամորեն հայտարարում ենք, որ Իրանի շահերի դեմ նույնիսկ ամենափոքր գործողությունը անպայման կարժանանա սարսափելի, լայնածավալ և ցավոտ արձագանքի», - ասել է նա Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Զրույցի մասին հաղորդագրությունը հրապարակվել է նրա վարչակազմի կայքում։

Իրանի նախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և համաշխարհային կազմակերպությունը «չեն կատարել իրենց նվազագույն իրավական պարտականությունները՝ դատապարտելու [Իսրայելի] հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա»։ Ուստի, ըստ նրա, Թեհրանը «համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի», հարձակվել է «նույն այն կենտրոնների վրա, որտեղից չարամիտ գործողություններ են կատարվել» իսլամական հանրապետության դեմ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ