News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից 250 հաստիք տեղափոխվում է վարչական շրջանների աշխատակազմերի տնօրինությանը: Նրանք զբաղվելու են բակային տարածքների աղբահանությամբ և մաքրմամբ: Այդ մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու՝ ապրիլի 16-ի նիստին և ընդգրկված էր չզեկուցվող նախագծերի ցանկում:

«Մտավախություն կա, որ այն անձինք, որոնք զբաղվելու են բակային տարածքներով, գուցե բակային տարածքների կանաչ հատվածները դուրս մնան ուշադրությունից, և կանաչապատման աշխատակիցները չզբաղվեն բակային տարածքների կանաչ հատվածներով»,- Երևանի ավագանու նիստի հարցուպատասխանի հատվածում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Արման Բաբաջանյանը՝ հետաքրքրվելով, թե վարչական շրջանների աշխատակազմերի տնօրինությանն անցնող աշխատակիցները զբաղվելո՞ւ են բակային տարածքների կանաչապատմամբ:

«Տվյալ աշխատակիցներին մենք պայմանական կոչել ենք «ունիվերսալ» աշխատակիցներ, որոնք պետք է իրականացնեն բակային հատվածներում հրատապություն պահանջող մի շարք աշխատանքներ»,- պարզաբանեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

Անդրադառնալով մտավախությանը, թե այդ աշխատակիցները, չունենալով փորձ, կարող են վնաս տալ, փոխքաղաքապետը նշեց, որ նախատեսվում է, որ այդ աշխատակիցների մի մասը կանցնի դասընթաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում և կմասնակցի բակային տարածքներում էտման աշխատանքներին, բայց ոչ ծառ կտրելու գործընթացին:

Տպել
Ամենաշատ