News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Մեր քննարկումը համերաշխության և ապրումակցման մասին է. մենք իսկապես համերաշխության խոսք ենք հղում եզդի ժողովրդին, մեր ապրումակցումն ենք հայտնում՝ որպես միանման ճակատագիր ունեցած ժողովուրդ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ։ Մենք ցանկանում ենք, որ աշխարհում ոչ մեկը իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս՝ չցեղասպանվի։ Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում:

Բոլորը գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր։

Մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետև ցանկանում ենք, որ աշխարհում ժողովուրդները երբեք չարժանանան մեր ճակատագրին, եզդիների, ասորիների, հույների ճակատագրին.,-ասաց նա:

Հակոբ Արշակյան ընդգծեց, որ Ազգային ժողովի անունից և այս օրինագծի ընդունմամբ՝ նաև հայ ժողովրդի անունից մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը, ապրումակցումն ենք հայտնում. «Ուզում եմ, որ իմանաք, որ մենք ձեր կողքին կանգնած ենք այնպես, ինչպես դուք եք մեր կողքին կանգնած։ Եվս մեկ անգամ իմ հարգանքի տուրքն եմ մատուցում աշխարհում ցեղասպանված բոլոր ժողովուրդներին, 1915 թվականին հայ ժողովրդի, ասորի, հույն ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին»,- եզրափակեց խոսքը Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու՝ ԱԺ ՔՊ խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի Սինջար քաղաքում սպանել է հազարավոր եզդիների:

2023-ի օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետության» կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը:

ՀՀ ԱԺ-ն 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնախես ճանաչել է դեռևս 2018 թվականի հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Այս գործի փաստերն իսկապես ցնցող են․ Ամալ Քլունին՝ ԴԱԻՇ-ի կողմից եզդիների ցեղասպանության մասին
Ամենաշատ