News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

Նիստը վարող քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդհատեց ավագանու անդամի ելույթը և հորդորեց քննարկվող հարցի՝ աուդիտի մասին խոսել։

«Աուդիտի մասին... Իշխանությունները աուդիտի կենթարկվեն և կհասկանանք, թե 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ը, որ 5 մլրդ դրամ պետությունից փողեր է ստացել՝ այդ փողերն ուր են գնացել»,- հայտարարեց Սուքիասյանը։

Տիգրան Ավինյանը կրկին ընդհատեց ելույթը՝ ասելով, որ ավագանու անդամը քաղաքապետարանի աուդիտի մասին պետք է խոսի։

«Հարցերը և ելույթները կարող են հնչել կոնկրետ նախագծի վերաբերյալ: Եվս մի բան եմ ուզում հիշեցնել ընդդիմադիր խմբակցությունների անդամներին, որ մեկ անգամ ձեր առաջարկով բոլոր չզեկուցվող հարցերը դարձրինք զեկուցվող, և դուք ցուցադրաբար դուրս եկաք դահլիճից և գնացիք, իսկ մենք մնացինք ու զեկուցվող հարցերը հերթով քննարկեցինք։ Ոչ հարց տրվեց, ոչ ելույթ եղավ, դուք էլ դահլիճից դուրս եկաք։ Երբ նման բան եք խոսում, մի քիչ վերադարձեք։ Ձեր առաջարկը մեկ անգամ ընդունել ենք, այդ առաջարկով շարժվել ենք, տեսել ենք ձեր գործողությունների հերթականությունը»,-ասաց Ավինյանը:

Սուքիասյանը շարունակեց. «Վերադառնալով քաղաքապետարանի աուդիտին՝ ասեմ, որ ինչպես ֆինանսների նախկին նախարար Վահան Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի աուդիտը, այնպես էլ օր է գալու, որ Երևանի քաղաքապետարանի աուդիտն էլ չի հաստատվելու։ ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է հունվարին գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աուդիտն է գտնելու մսխումներ։ Տեսեք, թե ինչպես է կապվում։ Այն ինչ ձեր նախկին գործունեության հետ է կապված, շղթայորեն գալիս կապվում է այս գործունեության հետ»,- Տիգրան Ավինյանին  դիմեց Մանուկ Սուքիասյանը։

Ավինյանը ընդհատեց Սուքիասյանի ելույթը և կարգադրեց անջատել նրա բարձրախոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ