News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Հեղեղված Օրսկի քաղաքապետ Վասիլի Կոզուպիցան պատմել է Սաուդյան Արաբիայում կյանքի դժվար պայմանների մասին, որտեղ տեղափոխվել է իր ընտանիքը։ Այսպես է նա արձագանքել Հակակոռուպցիոն հիմնադրամի հետաքննությանը, որը պարզել է, որ քաղաքում ջրհեղեղից քիչ առաջ քաղաքապետի ընտանիքը 33 միլիոն ռուբլով բնակարան է գնել Դուբայում, գրում է The Moscow Time-ը։

Քաղաքի բնակիչներին ուղղված տեսաուղերձում Կոզուպիցան պատմել է, որ իր որդին երկրաբան-ինժեներ է, որը տասը տարի աշխատել է Սախալինում «ամենածանր պայմաններում» և «ամեն ինչի ինքնուրույն է հասել»։ Այժմ, Օրսկի քաղաքապետի խոսքով, իր որդուն հրավիրել են աշխատելու Սաուդյան Արաբիա։

«Ի դեպ, այնտեղ էլ մեղր չի քսած, շատ շոգ է, կլիման շատ բարդ է։ Նա այժմ աշխատում է այնտեղ։ Ես հպարտ եմ, որ երեխաներս ամեն ինչի հասնում են ինքնուրույն, և ես երբեք չեմ թաքցրել դա»,- ասել է Կոզուպիցան։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ կինը իր կողքին է և «հաղթահարում է այս դժվար ժամանակները»։

Ինչպես ավելի վաղ պարզել էր Հակակոռուպցիոն հիմնադրամը, քաղաքապետի որդին՝ Նիկոլայ Կոզուպիցան կնոջ և երեխաների հետ միասին փախել էր երկրից 2022 թվականի սեպտեմբերին զորահավաքի մասին հայտարարությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ նա որպես իր նոր բնակավայր ընտրեց Սաուդյան Արաբիան։ Օրսկի քաղաքապետի ընտանիքի անդամներն իրենց սոցիալական ցանցերում բացահայտ տեղեկացրել են այս մասին։

Ռուսաստանից մեկնելուց առաջ Նիկոլայ Կոզուպիցան որպես իր աշխատավայր նշել է  Յուժնո-Սախալինսկի «Շլյումբերժե» նավթային ծառայությունների   ընկերության ներկայացուցչությունը։ Կակակոռուպցիոն հիմնադրամի քննիչները պարզել են նաև, որ Օրսկի քաղաքապետը որդուն է փոխանցել «Վիմպել» մասնավոր պահպանվող ընկերությունը, որը ղեկավարում էր մինչև պաշտոնյա դառնալը։ Նիկոլայ Կոզուպիցան 2016-ից 2023 թվականներին ցուցակագրվել է որպես մասնավոր անվտանգության ընկերության համասեփականատեր: Նրա կինը պատմել է, որ Սաուդյան Արաբիայում նա «խողովակների հետ է աշխատում» և սքրինշոթ է տեղադրել Աբկաիք նավթային հանքավայրի տարածքից:

Օրենբուրգի շրջանի 190 հազար բնակչությամբ երկրորդ մեծ քաղաքը՝ Օրսկը, ապրիլի 5-ին սկսել է ջրի տակ անցնել ջրհեղեղների հետևանքով առաջացած ամբարտակի խափանման պատճառով։ Իշխանությունները զանգվածային տարհանում են հայտարարել։ Ընդհանուր առմամբ, ջրի տակ է անցել 6995 տուն, ավելի քան 2500 մարդ տեղահանվել է: Չորս մարդ մահացել է, նրանցից մեկն ինքնասպան է եղել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ