News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանն ու ողջ Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի և որ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը տեղի չունենա այլ երկրների հաշվին։ Հայաստանի իշխանությունները մեզ հայտնեցին, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Իրանի հետ հարաբերությունների դեմ։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով NEWS.am -ի թղթակցի՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Հայաստանի վարչապետի  ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման մասին հարցին։

«Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ,  հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- նշել է նա։

Մեհդի Սոբհանին հավելել է, որ Հայաստանի իշխանությունները իրանական կողմին ասել են, որ հանդիպումը բացառապես տնտեսական նպատակներով է եղել, և որ այն նպատակ է ունեցել նաև աջակցություն ստանալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։

«Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ այս հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Նրանք ասել են, որ հանդիպման նպատակը եղել է Հայաստանի տնտեսությունը հզորացնելը և Ղարաբաղից տեղահանվածների համար աջակցություն ստանալը։

Մենք դեմ չենք Հայաստանի իշխանությունների՝ տնտեսությունը զարգացնելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է»,- նշել է դեսպանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում...
Կիրանցի բնակիչներին ասում են՝ եթե ձեր տնից դուրս չգաք, կարմիրբերետավորներին կմտցնենք, ծեծուջարդով կհանենք. Դանիելյան
Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել...
Ալեն Սիմոնյանը բացառեց, որ Կիրանցի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան ՀՀ վերահսկողության տակ
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում. նախկին պատգամավոր
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում...
Ալեն Սիոնյանը չի բացառում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով
Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ