News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Երբեմն մարդիկ կան, որ Ոստիկանության ծառայության նկատմամբ փորձում են նեգատիվ ձևավորել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ՆԳՆ-ում Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Ցավոք, սրանում ունենք մեծ ավանդույթներ: Մի մասը քրեական ենթամշակույթի համատեքստում, մյուս մասն այլ համատեքստում, բայց մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Ոստիկանության ծառայությունը հենց իրեն է պետք՝ յուրաքանչյուրին: Նույնիսկ նրանց, ովքեր գոհ են կամ դժգոհ Ոստիկանության ծառայությունից, որովհետև եթե մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի և ծառայություն չիրականացվի: Հետևաբար, Ոստիկանությունը քաղաքացու ազատությունների սահմանը երկու կողմից պաշտպանելու համար պետք է ունենա լծակներ:

Պատահական չէ նաև, որ ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է: Բայց եթե որևէ գործընթացում ուժային ազդեցության հնարավորությունը չլինի՝ այն սովորական պայմանները կարող են և չգործել: Եվ սա էլ մենք պետք է հասկանանք, որովհետև եթե օրինակ, Ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք և հնարավորություն չունենա՝ այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ: Այլ բան, որ դա պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա: Սա շատ կարևոր է: Վերջին տարիներին ես նկատել եմ, գալիս մի ժամանակաշրջան, երբ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի փափուկ լինելու մեջ, գալիս է ժամանակաշրջան՝ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի կոշտ լինելու մեջ և այլն, և այսպես շարունակ: Բայց ճիշտն այս գործընթացում օրենքի և իրավունքի տեսակետից ճիշտ հավասարակշռություն գտնելն է:

Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Այս էլ, իմիջիայլոց, պրոֆեսիոնալիզմի հարց է: Վերջերս Նոր Նորքի ոստիկանության բաժնում դեպք եղավ, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ուժ կիրառեցին, մեծ հաշվով վնասազերծեցին: Բայց նաև ուժի կիրառման ամենածայրահեղ մեթոդները չկիրառեցին, և բանը դրան չհասավ: Սա էլ է պրոֆեսիոնալության աստիճանի մասին խոսում, և ատեստավորման մեր գործընթացներում պետք է նաև այս հմտությունները զարգացնենք, որովհետև պարզ է՝ միշտ չէ, բայց նաև դեպքեր կան, որ հնարավոր է մարդու հետ ուղղակի խոսելով՝ հոգեբանական կոնտակտի միջոցով, մարդկային կոնտակտի միջոցով ուղղակի վնասազերծել:

Համոզված եմ և գիտեմ, որ Ոստիկանությունում այդպիսի տասնյակ, եթե չասենք իր պատմության ընթացքում հաստատ հարյուրավոր և հազարավոր դեպքեր են լինում: Բայց նաև կարևոր է, որ Ոստիկանության գործողությունն ամբողջությամբ հենված լինի օրենքի և իրավունքի վրա, բայց խնդիրն այստեղ այն է, որ երբեմն, նույնիսկ երբ իրավունքի և օրենքի վրա է հիմնված լինում Ոստիկանության, այդ թվում՝ ուժային գործողությունը, դա միշտ չէ, որ առաջացնում է այդպիսի համընդհանուր քաջալերանք»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ