News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի հետ, որը թույլ կտա երկրում հրետանային զինամթերքի արտադրության գործարան կառուցել:

«Ժամանակն է, որ մենք՝ ժողովրդավարություններս, ամրապնդենք մեր զինանոցը, որն անհրաժեշտ է ազատության պաշտպանության համար»,- X-ում գրել է Սիմոնիտեն։

«Կոնկրետ վայրը նշանակված չէ։ Չեմ կասկածում, որ մենք տարածք կգտնենք, նման արտադրության համար մեզ շատ մեծ տարածք է պետք։ Մենք լուծում ենք փնտրում, որում շատ հողակտորներ միավորելու անհրաժեշտություն չի լինի, այլ օպտիմալ լուծում կպատրաստվի, որպեսզի միանգամից մեծ տարածք օգտագործվի»,-  Սիմոնիտեի խոսքերն է մեջբերում Delfi-ն։

Ապրիլի սկզբին Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարությունն առաջարկեց փոփոխել մի շարք օրենքներ, որոնք թույլ կտան արևմտյան խոշորագույն զենք և զինամթերք արտադրողներին արագորեն արտադրությունը տեղափոխել երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ