News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ինչ մտահոգություններ, ինչ խնդիրներ էլ ունենանք, մեր գործունեությունը պետք է հիմնենք կրթության, հանրային իրազեկման մակարդակի բարձրացման վրա։ Ապրիլի 16-ին Երեւանում անցկացված քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանը նշել է, որ դա անհրաժեշտ է հոգեկան առողջության ոլորտներն ավելի լավ ընկալելու համար:

«Բնակչության հոգեկան առողջությունը կարևոր նշանակություն ունի երկրի համար, դա շատ կարևոր է մեզ համար»,- հավելել է Մարագոսը։

Ըստ դեսպանի՝ այդ կարևորության մասին է վկայում միջոցառմանը ՀՀ առողջապահության նախարարի ներկայությունը։

Դիվանագետը նշել է այս հարցի քննարկման կարևորությունը։ Քննարկումը զուգադիպում է Հայաստանում բնակչության հոգեկան առողջության ամրապնդմանն ուղղված եռամյա ծրագրի մեկնարկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ