News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է թիվ 10449 զորակոչի մասին օրինագիծը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Գերագույն ռադայի պաշտոնական կայքին։ Ապրիլի 16-ի առավոտյան օրինագիծը ստորագրության է ուղարկվել Ուկրաինայի նախագահին։ Իսկ արդեն 15.43-ին Զելենսկին ստորագրել է օրինագիծը։ Ըստ կանոնակարգի՝ նախագահի կողմից օրենքն ուժի մեջ կմտնի օրինագիծը ստորագրելուց մեկ ամիս անց։

Գերագույն Ռադան ապրիլի 11-ին երկրորդ ընթերցմամբ հաստատել է համապատասխան օրինագիծը։ Սակայն այս փաստաթղթում զորացրման սահմանված կարգը բացառված էր։ Նոր փաստաթղթի համաձայն՝ զորակոչի փոխարեն հիմնական զինվորական ծառայությունը կներդրվի խաղաղ ժամանակ 5 ամիս, իսկ պատերազմի ժամանակ՝ 3 ամիս ժամկետով։ Մինչև 24 տարեկան ուկրաինացիները հնարավորություն կունենան ընտրելու հիմնական ծառայության տարին և ժամկետը։

Կներդրվի նաև հիմնական համազորային զինպատրաստություն։ 2025 թվականից այն ուսումնական հաստատությունն երում վերապատրաստման տարր կդառնա և կանցկացվի մասնավոր և պետական բոլոր բուհերում։ Զինվորական ծառայությունում հաշվառված քաղաքացիներն ժամկետային զորակոչիկի, զինծապարտի կամ պահեստազորայինի համար անձնական էլեկտրոնային հաշիվ ինքնակամ ստեղծելու հնարավորություն կունենան։

Օրենքում անփոփոխ է մնացել հաշմանդամություն ունեցող անձանց զորացրման իրավունքին, ինչպես նաև գերությունից ազատվելուն առնչվող մասին դրույթը (եթե զինծառայողը ծառայությունը երկարաձգել ցանկություն չի արտահայտում)։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ