News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի հարակից տարածքում՝ Ճիճինաձե փողոցում, ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։

Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ իրավապահները փորձում են ստիպել նրանց լքել Ճիճինաձեի փողոցը, որտեղ գտնվում են այժմ։

«Արդեն ձեռքերը թափահարում են, խուլիգանության են անցել։ Մենք դա թույլ չենք տա։ Այսօրվա գիշերն այլ կերպ կավարտվի, ես դա խոստանում եմ վրաց բնակչությանը»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Տեղում ներկա են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Նիկա Մելիան, Նիկա Գվարամիան, Սոփո Ջափարիձեն և այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ