News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն այս տարի 3,5 միլիարդ եվրո կծախսի օվկիանոսի պաշտպանության և կայուն զարգացումը խթանելու համար: Դրա մասին հայտնել է Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով ԵՄ հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը:

Ըստ Reuters-ի՝ ԵՄ 40 պարտավորությունները, որոնք հայտարարվել են այս շաբաթ Աթենքում անցկացվող «Մեր օվկիանոսը» ամենամյա համաժողովում, վերաբերում են ծովային աղտոտվածության դեմ պայքարից մինչև կայուն ձկնորսության աջակցությանը և, այսպես կոչված, ծովային և քաղցրահամ ջրերի ռեսուրսների կայուն օգտագործմանը՝ տնտեսական գործունեության համար:

Եվրոպական միության կլիմայի փոփոխության Copernicus ծառայությունը մարտին հայտնել է, որ օվկիանոսի ջերմաստիճանը փետրվարին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1979 թվականից ի վեր առաջին անգամ: Համաշխարհային օվկիանոսի համար գլխավոր սպառնալիք են նաև ձկնորսության տեմպերի աճը և պլաստիկով աղտոտումը:

ԵՄ-ի միջոցների մեծ մասը կուղղվի Կիպրոսում, Հունաստանում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում կայուն ձկնորսության և ջրային կուլտուրաների 14 ներդրումներին և մեկ բարեփոխման:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, համաժողովի ընթացքում կհայտարարվի 10 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 400 նոր պարտավորությունների մասին։ Հունաստանը 21 պարտավորության իրականացման համար կծախսի 780 միլիոն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ