News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան երեքշաբթի հայտարարել է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին խորհրդակցությունների համար՝ Բաքվին մեղադրելով երկկողմ հարաբերություններին վնաս հասցնող գործողությունների մեջ, գրված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է դեսպան Անն Բուայոնին՝ այդ հարցը քննարկելու համար: Նա Ադրբեջանին մեղադրել է «վերջին ամիսներին մեր երկու երկրների հարաբերությունները վնասող միակողմանի գործողությունները շարունակելու մեջ»։

Ադրբեջանը վերջերս բազմիցս մեղադրել է Ֆրանսիային՝ միաժամանակ նշելով Փարիզի աջակցությունը Հայաստանին։

Անցած դեկտեմբերին Բաքուն անցանկալի անձ հայտարարեց երկու ֆրանսիացի դիվանագետի, իսկ Փարիզը հայելային պատասխան տվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ