News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության զինված ուժերը մարտական արկերով վարժանքներ են անցկացրել ԿԺԴՀ-ի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Գործակալության տվյալներով, զորավարժություններին մասնակցել են բանակի և ծովային հետևակի կորպուսի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ ներգրավվել է 430 մարդ և մոտ 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ K9 և K55A1 ինքնագնաց հրետանային կայանքներ։ Գործի են դրվել նաև հակամարտկոցային պայքարի ռադարներ և հետախուզական անօդաչու սարքեր։ Զորավարժությունները տեղի են ունեցել Գանգվոն նահանգի Չհորվոն շրջանի զորավարժարանում:

Հարավկորեական կողմը նշել է, որ զորավարժությունները կոչված են բարձրացնելու բանակի և ծովային հետևակի կորպուսի գործողությունների համակարգումը ԿԺԴՀ-ի սպառնալիքներին արձագանքելու դեպքում:

Ապրիլի 11-12-ը Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան ամերիկյան ավիակրի մասնակցությամբ եռակողմ ռազմածովային զորավարժություններ էին անցկացրել հարավկորեական Չեջուդո կղզու հարավում գտնվող միջազգային ջրերում՝ ԿԺԴՀ-ի «միջուկային հրթիռային սպառնալիքի» ֆոնին։ 



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ