News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Զամբիայի նախագահ Հակաինդե Հիչիլեման միջազգային հանրությանը կոչ է արել ֆինանսական օգնություն ցուցաբերել աֆրիկյան երկրին սաստիկ երաշտի պատճառով։ Ըստ նրա, երաշտի դեմ պայքարի համար անհրաժեշտ 940 միլիոն դոլարից երկիրն ունի ընդամենը 51 միլիոնը։

«Այս տարի Զամբիայում ծայրահեղ քիչ տեղումներ են եղել, ինչի հետևանքով գրանցվել է պատմության մեջ ամենաուժեղ երաշտը, - նախագահի խոսքն է մեջբերել է Jacaranda FM ռադիոկայանը:- Ծանր սրտով, Զամբիայի կառավարության և ժողովրդի անունից, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, երկրում մեր գործընկերներին, մասնավոր հատվածին, եկեղեցուն և ոչ կառավարական կազմակերպություններին ֆինանսապես  և նյութապես աջակցել երաշտի դեմ պայքարի մեր ծրագրին»։

Ըստ նախագահի, անձրևների բացակայությունը բերքի ոչնչացման է հանգեցրել։ Ավելի քան 6 միլիոն մարդ շտապ հումանիտար օգնության կարիք ունի, սակայն Զամբիան, որը փետրվարին երաշտի պատճառով ազգային աղետ հայտարարեց, ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ 940 միլիոն դոլարից միայն 51 միլիոնն ունի:

Բացի Զամբիայից, երաշտի պատճառով ազգային աղետի վիճակ է հայտարարվել Զիմբաբվեում և Մալավիում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ