News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խոշտանգումների մասին փաստաբանների ներկայացրած փաստերին, գրում է.

«Յուրքանչյուր անգամ առնչվելով քաղաքական հետապնդման մտածում եմ, որ սա վերջն է, սրանից վատ լինել չի կարող։ Բայց ավաղ։ Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը դուրս է ամեն հասկացությունից, դուրս է անգամ դասական խոշտանգման հասկացությունից ու տրամաբանությունից։

Այդ զազրելի դեպքը Հայաստանը հետ է շպրտում նախնադարյան հասարակագ, թեպետ նախնադարյան հասարակարգերում այդպիսի բան դժվար թե պատահեր։

Ու գիտե՞ք ինչն է հատկանշական այդ բռնարարքին․ բռնության յուրաքանչյուր դեպք  ունի իր սահմանները, սակայն սա աչքի է ընկնում իր հանդգնությամբ, սանձարձակությամբ, լկտիությամբ, հաբըռգածությամբ։

Այս դեպքը նպատակ է հետապնդում վախ ներշնչել հասարակությանը, ահ ու դող սերմանել նրանց մեջ, որպեսզի որևէ մեկը չհանդգնի շեղ նայել իշխանության որևէ ներկայացուցչի։

Այս դեպքը սև տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ, մտնելու է դասագրքեր՝ որպես խոշտանգման կատարելագործված եղանակ»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ