News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Բարեգործությանը նվիրված Miloserdie պորտալն ապրիլի 13-ին նշվող Մեկենասի և բարեգործի օրվա առիթով հրապարակում է պատրաստել հինգ արտասովոր անձանց մասին, որոնք ամեն ինչ արել են՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար՝ չվախենալով հրաժարվել իրենց հարստությունից:

Հինգ բացառիկ բարեգործների թվում է նաև մեր հայրենակից, ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը, որը ներկայացվել է որպես Հայաստանի, Ռուսաստանի և համաշխարհային մեկենաս։

Այս առնչությամբ հոդվածի հեղինակը գրում է․ «Ռուբեն Վարդանյանը մնաց շրջափակված Լեռնային Ղարաբաղում, այն հողի վրա, որի ճակատագրի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել, այնուհետև գերեվարվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 2024 թվականի ապրիլին Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի` այդպիսով գնահատելով բարեգործության մեջ ունեցած նրա ակնառու ներդրումը»։

Նշելով, որ Ռուբեն Վարդանյանը դեռևս 90-ականների կեսերին էր իր ջանքերն ուղղել սոցիալական ձեռներեցության, մեկենասության և բարեգործության զարգացմանը, պորտալը մեջբերել է սոցիալական պատասխանատվության մասին հենց Վարդանյանի խոսքերը. «Առանց սոցիալական պատասխանատվության չի կարող բիզնես լինել։ Բիզնեսը չպետք է նախ կործանի աշխարհը, հետո գումարներ ծախսի այդ աշխարհը վերականգնելու համար... Այն կարգավորումը, թե «ես հարկ եմ վճարում, ուրեմն ես լուծում եմ խնդիրների մի մասը», այլևս չի աշխատում»։

Հոդվածում հիշատակվում են նաև Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված ծրագրերը. «Ռուբեն Վարդանյանի՝ ապագա գործընթացները կանխազգալու տաղանդի շնորհիվ Դիլիջանում բացվեց տաղանդավոր երեխաների համար դպրոց, որտեղ ձգտում են սովորել դպրոցականներ ամբողջ աշխարհից, ինչը նաև զբոսաշրջությունը զարգացնելու խթան էր։ Նրա ֆինանսական միջոցներով է կառուցվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևերը», որը տանում է դեպի Տաթևի միջնադարյան վանական համալիր։ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը, որը նախատեսված է բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած անձնվեր մարդկանց և իրավապաշտպանների համար, Վարդանյանի ամենահայտնի նախագիծն է»։

Ռուբեն Վարդանյանից բացի՝ անցյալի ու ներկայի հինգ լեգենդար բարեգործների թվում են նաև ամերիկացի Չառլզ Ֆինին, որը հսկայական գումար՝ ութ միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը, ամերիկացի լեգենդար ալպինիստ, Patagonia ապրանքանիշի հիմնադիր, 85-ամյա միլիարդատեր Իվոն Շուինարն անձամբ է հետևում, որ իր երեք միլիարդ դոլար արժողությամբ ընկերության շահույթն ուղղվի բնապահպանական ոլորտի բարեգործությանը։

Պարբերականն ընտրել է նաև  19-րդ դարի ռուս գործարար Ինոկենտի Սիբիրյակովին, որն իրեն անարժան է համարել այն հարստությանը, որը ժառանգություն է ստացել հորից, ուստի, իր պարտքն է համարել այդ փողերը նվիրաբերել նրանց, ովքեր, իրոք, դրա կարիքն ունեն։ Շարքում  է ընդգրկվել  նաև 19-րդ դարի մեկ այլ ռուս վաճառական, միլիոնատեր Ֆլոր Երմակովը, ով անձնական ողբերգությունից հետո վաճառում է իր տեքստիլ արտադրության գործարաններն ու այդ գումարով կառուցում անկելանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ ու բարեգործական ճաշարաններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրբազանն ասաց, որ Արցախ վերադարձ լինելու է. Դավիթ Գալստյան
Չունենալով այսպիսի իշխանությունները, Արցախ վերադարձի ճանապարհը բաց է...
Արցախի իշխանությունները երևիցե չեն ասել, թե հրաժարվում են Արցախից․ հայաթափումից առաջ Բաքվի հետ բանակցած Մելքումյան
Ես առհասարակ հույսի վրա չեմ դնում հույսս, ամեն ինչը ժողովրդի ձեռքին է․․․
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան
Չգիտես՝ հայկական կողմ է, թե ադրբեջանական: Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմից պարբերաբար անցնում են այս կողմ...
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Արցախի հանձնման միակ մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են. պատգամավոր
Մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են...
«Հանուն Հայրենիքի». Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարելի դիտարկել Հայկական հարցից առանձին
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայկական հարցից առանձին չէ...
Ամենաշատ