News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 34.750 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 19.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • շինարարության ոլորտում (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.750 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության), շենքերի կառուցապատման, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման և շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․250 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) և վարձույթի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։

    Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը՝  ըստ գործունեության ոլորտների։

    Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 70 հարկ վճարողների ցանկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ