News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Պարոն Քերոբյանը 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում։ 2 ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ էլ հետազոտվել էին։ Անցած տարվա գարնանը այդ փաստաթղթերն արդեն իսկ հետազոտվել էին։ Իրականացվել են հարցաքննություններ, բոլոր առերես հարցաքննություններն արդեն ավարտվել էիին փետրվարին, այսինքն՝ այդ կարեւոր փուլն էլ է անցել։ Ոչ թե պատշաճ ջանադրություն է արվում վարույթն իրականացնող մարմնի կողմից, այլ ոչ պատշաճ եւ ոչ բավարար մակարդակի անալիտիկ աշխատանք է կատարվել, այսինքն՝ լավ չէին պատրաստվել նախորդ հարցաքննություններին, անհրաժեշտություն է եղել մեկ անգամ էլ հարցաքննե՞լ»,- նշեց փաստաբանը։

Եգորյանի խոսքով՝ վարույթով քննչական գործողություններն արվել են, եւ, որ այդ դեպքում իմաստ չունի Քերոբյանին անազատության մեջ պահել․ «Էսօր նա ունի կոնկրետ աշխատանքների առաջարկներ, սակայն այս պայմաններում նա չի կարող կատարել այդ աշխատանքները՝ նույնիսկ հեռահար մակարդակով։ Ունի 5 երեխա, խնամքին է նաեւ մայրը»։

Նա ասաց, որ Քերոբյանին ենթարկում են ֆինանսական ճնշման․ «Նա նաեւ վարկային պարտավորություններ ունի, սպառվում են այն միջոցները, որոնցով կարող է սպասարկել դրանց։ Ստեղծվում  է լուրջ ճնշման ֆոն, որի նպատակն անձին կոտրելն է, նրա արժանապատվությանը խոցող սոցիալ-տնտեսական բարդ դրությունն է, որը իրենց համար պետք է տա ինչ-որ արդյունք։ Կարծում եմ՝ նախաքննության մարմինն ու դատախազությունը որոշակի փակուղում են հայտնվել, դրա ապացուցելիության հնարինությունը, սրանով հնարավոր չէ արդյունքի հասնել»։

Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերեւույթ չարաշահումների մասով։

Հիշեցնենք նաեւ, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 7 անձանց։

Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ