News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով խստագույնս պատժել Սամվել Վարդանյանին խոշտանգողներին։

«Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից  նույն ուժի իրական և օրական նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։

Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։

«Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում խստագույնս պատժել ՀՀ քաղաքացուն խոշտանգողներին», - նշված է հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ