News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաեւ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Նոր հանգամանքներում կլինի նոր, բայց այլ բան։ Այսօր մենք Արեւմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ​​ռազմաբազան է, այս կամ այն ​​պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե եւ ողջ աշխարհի գոյությունը», - նշել է նա։

Նրա խոսքով, Անդրկովկասի ապառուսականացումը փաստ է, եւ դրա հետ վիճելն անիմաստ է։

«Արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է ռազմական արշավանք կամ մեծ տարածաշրջանային պատերազմ սկսել Թուրքիայի դեմ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ միաժամանակ։ Ոչ, շահագրգռված չէ »,- ավելացրել է Սատանովսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ