News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը նպատակ ունի «կանխելու Վրաստանի ուկրաինացումը», հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծն առաջին հերթին նպատակ ունի պաշտպանելու Վրաստանն ուկրաինացումից, ամրապնդելու ինքնիշխանությունը և ապահովելու երկրի կայուն զարգացումը, ինչը անհրաժեշտ պայման է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները, հակառակ իրենց գործընկերների քննադատությանը, չեն հրաժարվի օրենքի ընդունումից։ Կոբախիձեն համոզված է, որ օրինագիծը Վրաստանը չի հեռացնի ԵՄ-ից, ինչպես զգուշացնում են Արևմուտքում, այլ, ընդհակառակը, կմոտեցնի նրան, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական առաջնահերթությունն է։

«Ինչ վերաբերում է ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններին, շատ ցավալի է, որ դրանցից և ոչ մեկը չի պարունակում որևէ փաստարկ, կրկնում եմ՝ ոչ մի փաստարկ։ Դուք տեսել եք այս հայտարարությունները, օրինակ՝ Ստոլտենբերգինը, Շոլցինը, Վրաստանում աշխատող կոնկրետ դիվանագետինը։ Նման պայմաններում համապատասխան հայտարարությունները մեր որոշումը վերանայելու հիմք չեն դառնա»,- ասել է Կոբախիձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ