Դատախազը պահանջում է գնդակահարել Մինսկի մետրոյի ահաբեկչության մեջ մեղադրվողներին:  Մեղադրող կողմը պնդում է, որ Դմիտրի Կոնովալովը եւ Վլադիսլավ Կովալյովը «չափազանց վտանգավոր են հասարակության եւ պետության համար», հայտնում է БЕЛТА գործակալությունը:

Հիշեցնենք, «Օկտյաբրսկայա»  կայարանի պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 11-ին: Զոհվել էր 15 մարդ, 200-ից ավելի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածների թվում նաեւ հայեր կային:

Պայթյունից օրեր անց Բելառուսի հատուկ ծառայությունները բերման էին ենթարկել ենթադրյալ հանցագործներ Դմիտրի Կոնովալովին եւ  Վլադիսլավ Կովալյովին: Նրանց դատը սկսվել էր սեպտեմբերի 15-ին: Կոնովալովն  իրեն  մեղավոր էր ճանաչել: