News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ»,- նշել է Մախսուդյանը։

Բայց, նրա խոսքով, բերքաբերցիների համար դա ընդունելի տարբերակ չի եղել․

«Իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի։ Տեղեկություն հասավ ինձ, որ Բերքաբերի բնակիչները դեմ են այդ փոփոխությանը․ այսինքն՝ այն կտոր հողը փոխանակել այս կտոր հողի հետ։ Այնտեղ, իրենք ասում են՝ հողերը մերն են, իրենք դեմ են այդ հողերը Ոսկեպարի տարածքների հաշվին տալու։ Այս հանդիպմանը պատերազմի սպառնալիքի մասին հայտարարություն չի հնչել, վախեցնելու խնդիր չի եղել։ Նա փորձում է ժողովրդի կարծիքը հաշվի առնել։ Վարչապետն ասել է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող այս հողերը փորձենք մեկը մյուսի հետ փոխենք, այդ «եռանկյունի» կոչեցյալները իրար հետ փոխանակեն»։

Տպել
Ամենաշատ