News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները՝ Իսրայելի վրա հարձակման պատճառով:

«Մենք կողմ ենք պատժամիջոցներին բոլոր նրանց դեմ, ովքեր օգնում են արտադրել այն հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնք շաբաթ և կիրակի օգտագործվել են հարձակումների ժամանակ»,- ըստ Agence France-Presse-ի՝ ասել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ:

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը ԵՄ-ի պարտականությունն է։

Երկուշաբթի Մակրոնը BFMTV-ի եթերում ասել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա։ Նա հավելել է, որ Փարիզը մտադիր է աշխատել այն ուղղությամբ, որ հակամարտության սրում թույլ չտրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ