News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ռուս խաղաղապահների վերադարձը տուն ուրախալի իրադարձություն է: Դրա մասին NEWS.ru-ին ասել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը։ Նա իրենց առաքելությունը Ղարաբաղում անվանել է ամբողջությամբ ավարտված և հիշեցրել, որ վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը համատեղ ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարութունը:

«Ես անկեղծ հույս ունեմ, որ այսպիսով ղարաբաղյան հակամարտությունը կհամարվի լուծված և սպառված։ Ռուս խաղաղապահներին վստահված առաքելությունը համարում եմ լիարժեք ավարտված, իսկ նրանց վաղաժամ վերադարձը տուն ուրախալի իրադարձություն է ընտանիքի և մերձավորների համար»,- շեշտել է գեներալ-գնդապետը։

Բոնդարևն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը։ Նա հիշեցրել է, որ նախօրեին դրա մասին հայտարարել են հենց Երևանի ներկայացուցիչները՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային դատարանում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի առարկությունները Հայաստանի հայցերից մեկի վերաբերյալ։

«Երևանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ Հայաստանը հավակնություն չունի Ադրբեջանի տարածքի հանդեպ և հակված է ամուր ու երկարաժամկետ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն»,- նշել է Բոնդարևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ