News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին, ժամը 19։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հ․Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից մեկի նկուղը։

Փրկարարներն Ա․ Ն․-ին (ծնված 1963 թ․) դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ