News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումն իշխանությունների կողմից «ձեռնոց է» մեր ժողովրդին։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա լրիվ նոր մասշտաբի «բեսպրեդել» է այս խուժանների, թուքահպատակ խամաճիկերի կողմից մեր ժողովրդին։ Սրանք որ խոսում են ժողովրդավարությունից, անկախ դատական համակարգից, նրանք ընդհանրապես որևէ կապ չունեն դրանց հետ։ Սրանք պետք է ժողովրդի ուժը, այլ ճանապարհ չկա։ Սրանք այն, ինչ անում են մեր ժողովրդի նկատմամբ թշնամություն է, թշնամու քաղաքականության շարունակությունն է Հայաստանում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման մասին ԱԺ արտահերթ փակ նիստին՝ Սաղաթելյանն ասաց․ «Պարզվեց, որ իրականում Հայաստան-Ադրբեջան բանակցություն չկա, դա սուտ, չկա պայմանագիր խաղաղության պայմանագիր, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք չկա, իրականում կա Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված նոր կապիտուլյացիա, որը նրանք պատրաստվում են բավարարել»։

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման գործընթացից Հայաստանի հետքայլի ծրագրին՝ Սաղաթելյանն ասաց․ «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք  է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում, այս իմաստով շատ կարևոր է Ջահերի երթը, այս երթին էլ ավելի մեծ թափով պետք է մասնակցել։ Մեր ժողովրդի կողմից մերժելի են բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհին կկանգնեն»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ