News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները պահանջել են հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ըստ Newsgeorgia-ի՝ նրանք Ռուսթավելի պողոտայից շարժվում են դեպի կառավարության շենք։ Կառավարության շենքը շրջապատված է ոստիկաններով։ Մոտակայքում են ջրցան և շտապօգնության մեքենաներ։

Ակտիվիստ Լևան Ցուցկիրիձեն Վրաստանի խորհրդարանի մոտ դիմել է հազարավոր ցուցարարներին՝ նշելով, որ միասին խաղաղ, հանգիստ կգնան պետական ​​գերատեսչություն և կպահանջեն, որ վարչապետը դուրս գա և խոսի իրենց հետ։

Չորեքշաբթի խորհրդարանական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Ըստ դրա՝ բոլոր ՀԿ-ները և լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, կհայտարարվեն «օտար տերության շահերն իրականացնող» կազմակերպություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ