News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր վճռական աջակցությունը Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության ավելացմանը, ինչպես նաև Գազայի հատվածի բնակիչների մարդասիրական օգնությանը, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն հայտարարել է, որ պալատը շաբաթ երեկոյան կքվեարկի ֆինանսավորման փաթեթների վերաբերյալ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Իսրայելը բախվում է Իրանի կողմից աննախադեպ գրոհների, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանի կողմից շարունակվող ռմբակոծությունների, որոնք կտրուկ սրվել են վերջին ամսվա ընթացքում», - ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ:

«Պալատն այս շաբաթ ընդունելու է փաթեթը, իսկ Սենատը պետք է արագ հետևի նրա օրինակին», - ասել է նա: «Ես անմիջապես կստորագրեմ այս օրենքը, որպեսզի ուղերձ հղեմ ամբողջ աշխարհին. մենք պաշտպանում ենք մեր ընկերներին և թույլ չենք տա Իրանին և Ռուսաստանին հաջողության հասնել»:

Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ Բայդենը Սենատի կողմից հավանության արժանացած,  Ուկրաինայի և Իսրայելի օգնության փաթեթի տարբերակն անվանել է «ուժեղ և խելամիտ»՝ հավելելով, որ «այն այլևս չպետք է պատանդ լինի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամների ծայրահեղ պահպանողական փոքր խմբի ձեռքում»:

ԱՄՆ առաջնորդն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է հպատակեցնել Ուկրաինայի ժողովրդին և կլանել նրա ժողովրդին ռուսական նոր կայսրության մեջ: Իրանի կառավարությունը ցանկանում է ընդմիշտ ոչնչացնել Իսրայելը՝ քարտեզից ջնջելով աշխարհի միակ հրեական պետությունը»։

Բայդենն ընդգծել է, որ «զենքը, որը կօգնի Ուկրաինային, կարտադրվի ԱՄՆ-ում, ինչը կօգնի ամերիկյան տնտեսությանը»։ Փորձելով մեղմել իր որոշ դեմոկրատ գործընկերների մտահոգությունները, որոնք դեմ են ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի ֆինանսավորման ավելացմանը, Բայդենը նշել է, որ այդ փաթեթների ընդունումը «հնարավորություն կտա շարունակել  Գազայի ժողովրդին հրատապ մարդասիրական օգնություն հասցնելը»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ