News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջայցից մեկ ամից անց սկսվել են խոստացած ֆուտբոլի դաշտի կառուցման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս բակում 22 ավտոտնակ կքանդվի, իսկ երկու ամսից արդեն բակը կունենա այն տեսքը, որը բնակիչներն են ցանկացել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ այս ընթացքում Շենգավիթում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 72 ավտոտնակ, իսկ 170 զավթված տարածք՝ վերադարձվել համայնքին։

Մայրաքաղաքի բոլոր բակերը փուլ առ փուլ դառնալու են առավել հարմարավետ բոլոր բնակիչների համար, չեն լինելու անօրինական «տերեր», և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ծառայելու են իրենց նպատակին։

«Մեր ավտոները երեխեքի խաղալու տեղից կարեւոր չեն, ոչ էլ մեր գարաժները»,- շրջայցի ժամանակ նշեց քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը:

Նա դիմելով բակի երեխաներից մեկին ասաց. «Ուզո՞ւմ ես ֆուտբոլի դաշտ՝ կլինի»:

Տպել
Ամենաշատ